Մեր մասին

Վերջ Ցավին արշավի մասին

Համաձայն 2008 թվականի սեպտեմբեր ամսվա Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության  հաշվարկների` աշխարհի բնակչության մոտավորապես 80 տոկոսն ընդհանրապես չունի կամ բավարար հնարավորություն չունի բուժում ստանալ և ազատվել միջին աստիճանի և սաստիկ ցավերի համար: Ըստ այդ հաշվարկների նաև պարզ է դառնում, որ ամբողջ աշխարհում ամեն տարի տասնյակ միլիոնավոր մարդիկ, այդ թվում մոտավորապես թվով չորս միլիոնի հասնող քաղցկեղով տառապող և 0.8 միլիոն ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ իրենց կյանքի վերջում բուժում չստանալու արդյունքում տանջվում են վերը նշված ցավերից:

Համաձայն Հայաստանի կարիքների գնահատման տվյալների` թվով գրեթե 3600 հիվանդ ամեն օր  պալիատիվ խնամքի կարիք ունի: Սակայն ցավը մեղմացնող մորֆինի պակասի պատճառով քրոնիկական և կյանքը կարճացնող հիվանդություններով տառապող հիվանդները ստիպված են իզուր տանջվել ցավից:

Համաձայն միևնույն աղբյուրից ստացված տեղեկատվության` գոյություն չունի որևէ իրավական կառույց, որը հնարավորություն է տալիս ստանալ ցավի մեղմացման միջոցներ և պալիատիվ խնամք: Դրա հետ մեկտեղ երկրում հիվանդները չեն պահանջում, որ իրենց հնարավորություն ընձեռվի ցավը մեղմացնող դեղեր ստանալ և ոչինչ չեն անում ցավազրկողների վերաբերյալ իրենց տեղեկատվության աստիճանը փոխելու համար:

Ցավը մեղմացնող ափիոն ստանալու հնարավորությունը կարևոր գործոն է որակյալ պալիատիվ խնամք ցուցաբերելու ծրագրի իրականացման համար և կարող է փոխել Հայաստանում ապրող և մահացու հիվանդությամբ տառապող շատ մարդկանց կյանքը և ազատել նրանց ցավից:

Կան շատ գործոններ, որոնք խոչընդոտ են հանդիսանում հիվանդներին ցավազրկող դեղերով ապահովելու համար: Այդ գործոններն են`

– իրավական և կանոնակարգող ընթացակարգային նորմերի սահմանափակումներ

– առողջապահական ասպարեզում աշխատողների ոչ բավականաչափ գործնական գիտելիքներ

– մշակութային սխալ մոտեցում ցավի, պալիատիվ խնամքի և անցավ արժանապատիվ կյանք վարելու հիվանդի իրավունքի վերաբերյալ

– չարդարացված և չափազանցրած օրենքի ուժի կիրառումը դեղեր օգտագործելու հնարավորության և չարաշահման մասին որակյալ ցավի բուժման հաշվին

-հասարակության մեջ կրթության և իրազեկության  պակասը և ցավի ու հիվանդների իրավունքների մասին հասարակական քննարկումների ի սպառ բացակայումը:

Այս քարոզարշավի կողմնակից տարբեր կազմակերպություններ, անհատներ, խնամակալներ, հիվանդներ և առողջապահական համակարգի մասնագետներ կհամախմբեն հայկական հասարակությունը` ցույց տալու Հայաստանում պալիատիվ խնամք իրականացնելու համար ցավազրկող դեղերի հասանելիության կարևորությունը:

2012 թվականի ապրլից հուլիս ամիսների ընթացքում նախատեսված է տարբեր միջոցառումներ իրականացնել`նպատակ ունենալով ներգրավել հասարակությանը երկխոսության մեջ այդ հարցի վերաբերյալ և տեղեկացնել բնակչությանը իրենց իրավունքների մասին: Խնդրում ենք հետևել գործունեությունների օրացույցին` քննարկմանը միանալու համար և մտածել, թե ինչ կարելի է անել ցավը դադարեցնելու համար:

Ցավը և մահը անխուսափելի երևույթներ են, սակայն մարդու բացառիկ իրավունքն է հնարավորություն ունենալ անհրաժեշտության դեպքում պալիատիվ խնամք ստանալ և օգտվել ցավը մեղմացնող դեղերից: Մենք պարտավոր ենք հարգել և ապահովել կարիք ունեցող հիվանդի իրավունքը, նրան արժանապատիվ կյանք վարելու հնարավորություն տալ:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>