Life Without Pain
Կյանք առանց ցավի

«Կյանք առանց ցավի» քարոզարշավի ծրագրի շրջանակներում նկարահանվել է հայկական ֆիլմ իրական հայ հիվանդների մասնակցությամբ:

«Կյանք առանց ցավի» քարոզարշավի ծրագրի շրջանակներում նկարահանվել է հայկական ֆիլմ իրական հայ հիվանդների մասնակցությամբ:

Հոսպիսի և պալիատիվ օգնության համաշխարհային օրվան նվիրված համերգի հրավեր

Հրավեր Հարգելի գործընկերներ, Ամեն տարի շուրջ 70 երկրներ համալրվում են տոնելու Հոսպիսի և պալիատիվ օգնության համաշխարհային օրը՝ մասնակցելով տոնակատարությունների, իրազեկության բարձրացման քարոզարշավների և այլ հասարակական միջոցառումների: Այս տարի այդ օրը ամբողջ աշխարհում նշվում է հոկտեմբերի 13 –ին: Միջոցառման  նպատակն է իրազեկել պալիատիվ օգնության կարևորության, ինչպես նաև կյանքը սահմանափակող հիվանդություններով ապրող մարդկանց և նրանց ընտանիքների խնդիրների մասին, հայթայթել ֆոնդեր աջակցելու և զարգացնելու պալիատիվ օգնության ծառայություններն ամբողջ աշխարհում: Համաձայն այս խնդրի շուրջ… ավելին »

«Կյանք առանց ցավի» քարոզարշավ հետադարձ կապ

Ինչպես արդեն տեղյակ եք «Կյանք առանց ցավի» քարոզարշավ ծրագրի շրջանակներում սեպտեմբեր ամսին պլանավորել էինք իրականացնել մի շարք միջոցառումներ: Ուզում ենք կիսվել Ձեզ հետ մեր արդյունքներով և տպավորություններով: Եվ այսպես՝  Երևանի տարբեր փողոցներում իրականացվող միջոցառումների շնորհիվ, որոնց  ընթացքում պլանավորված էր իրականացնել ստորագրահավաք՝ նպատակ ունենալով ապահովել ցավազրկող դեղամիջոցների պակասը, հավաքվեց 706 ստորագրություն: Իրականացավ կլոր սեղան-քննարկում՝ «Ցավի վերահսկման մարտահրավերները ՀՀ-ում» թեմայով, որի ընթացքում հավաքվել էին առողջապահական ոլորտում աշխատող բազմաթիվ մասնագետներ: Կլոր սեղան- քննարկման… ավելին »

Հարցազրույց բժիշկ-անեստեզիոլոգ Նարինե Մովսիսյանի հետ

Հարցազրույց բժիշկ-անեստեզիոլոգ Նարինե Մովսիսյանի հետ

«Ցավազրկման հասանելիության մարտահրավերները ՀՀ-ում» կլոր սեղան- քննարկում

Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ քարոզարշավ ծրագրի շրջանակներում նախատեսված առաջին կլոր սեղան-քննարկումը, որը նվիրված էր «Ցավազրկման հասանելիության մարտահրավերները ՀՀ-ում» թեմային: Կլոր սեղանի հիմնական նպատակն էր՝ քննարկել միասին ՀՀ-ում առկա ցավազրկման հասանելիության խոչընդոտների և դրան իսկ համապատասխան միասնական լուծումների և առաջարկությունների մասին: Կլոր սեղանին ելույթ ունեցան մի շարք մասնագետներ, ովքեր մանրամասն ներկայացրեցին այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են՝ պացիենտների իրավունքները պալիատիվ խնամք ստանալիս, ցավի վերահսկման հասանելիության խոչընդոտների մասին, ցավի վերահսկումը որպես մարդու իրավունք: Կլոր… ավելին »

Ֆիլմի ցուցադրություն Գյումրիում

Ս.թ. հունիսի 26-ին մեկնարկեց քարոզարշավի հերթական միջոցառումը: Կազմակերպվեց ֆիլմի ցուցադրություն ք. Գյումրիում, որը պատմում էր քաղցկեղով հիվանդ տղայի մասին: Ֆիլմի ցուցադրման նպատակն էր` տեղեկացնել հանրությանը ցավի հաղթահարման խնդրի մասին, ինչպես նաև ներգրավել երկխոսության մեջ: Հանդիպմանը ներկա էին ավելի քան 35 մասնակիցներ, ովքեր ակտիվ մասնակցում էին քննարկմանը և հարցեր ուղղում մասնագետներին:

Պացիենտը զրկված է առանց ցավի ապրելու իրավունքից

http://www.lragir.am/armsrc/right-lrahos66678.html

<Կյանք առանց ցավի> բացման միջոցառում

http://www.panarmenian.net/arm/news/109369/ http://www.tert.am/am/news/2012/05/27/life/ http://lyunse.info/4948