Միանգամայն օրինական է ուռուցքաբանից դեղատոմս ստանալ մորֆինի ամպուլաներ ձեռք բերելու համար, եթե հաստատված է հիվանդի քաղցկեղ դիագնոզը: Հայաստանում մորֆին ստանալու համար շատ խոչընդոտներ կան, սակայն կառավարությունը փորձում է քայլեր ձեռնարկել բարելավելու համար հասանելիությունը:
Այսօր Հայաստանում միայն քաղցկեղով հիվանդները կարող են ստանալ մորֆին իրենց ուռուցքաբանից: Հուսանք, որ մոտ ապագայում կկարողանանք ավելացնել մորֆինի հասանելիությունը այլ ցավ պատճառող հիվանդությունների հաղթահարման համար:
Մորֆինը ամբողջ աշխարհում օգտագործվում է հաղթահարելու համար միջինից սուր ցավերը: Մենք սովորաբար չափում ենք ցավի մակարդակը, խնդրելով, որ հիվանդը գնահատի իր ցավը 0-10 բալանոց սանդղակով, որտեղ 0-ն ցավի բացակայությունն է, իսկ 10-ը ուժեղ ցավը: Շատերի համար 4 բալ և ավելի գնահատված ցավը նշանակում է, որ պետք է օգտագործել մորֆինի դեղահաբերը:
Երբ հիվանդները ստանում են մորֆին պալիատիվ խնամքի հետ միասին, հավանականությունը շատ ցածր է, քանի որ հմուտ մասնագետները վերահսկում են մորֆինի ճիշտ օգտագործման ընթացքը համոզվելու համար, որ այն մեկ ուրիշին չի փոխանցվում:
Կախվածությունը հոգեբանական խանգարում է: Այն հիվանդները, որոնք ցավ են զգում, չեն կարող կախում ձեռք բերել մորֆին ընդունելուց: Եթե ցավը վերանա, մենք պետք է աստիճանաբար հրաժարվենք մորֆինից` խուսափելու համար նարկոտիկ աբստինենցիայից, ֆիզիկական կախվածությունից:
Մորֆինի հաբեր խմելը ավելի արդյունավետ է ցավը հաղթահարելու համար, քան ամպուլաները, քանի որ դեղահաբերը ավելի երկար ազդեցություն են ունենում և ավելի կայուն են: Ամպուլաների ազդեցությունը մնում է մոտավորապես 2-3 ժամ, իսկ հաբերը` 4 կամ ավելի, մինչև անգամ 12 ժամ: Բացի այդ ասեղով ծակվելը ցավոտ է:
Join Us